ՀՈԳԵՒՈՐ ՀՈՎԻՒՆԵՐ

ՏԷՐ ԱՐՇԱՄ ԱՒԱԳ ՔՀՆՅ. ՊՈԶՈՅԵԱՆ (1969 - 2005)

1944ին Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ճեմարանը աւարտելէ ետք, և աևլի քան 50 տարի, սկսաւ իր ուսուցչական կեանքը, դաստիարակելով Դրիբոլիի դպրոցներու մէջ, ուր նաև կարևոր գործէութիւն ունեցաւ մշակութային շրջանակին մէջ: 1962ին քահանայ օծուեցաւ Գահիրէի մէջ, և մինչև 1969 նոյն քաղաքին Գալստեան դպրոցին տնօրէնը եղաւ և նոյնպէս առաջնորդեց կիրակնօրեայ դպրոցը: Ապրիլ 15 1969ին, իր ընտանիքին հետ, հասաւ Պուէնոս Այրէս, դառնալով Սուրբ Գէորգ Եկեղեցւոյ առաջին քահանան: Մինչև 1992 Ազգային Դպրոցին տնօրէնը եղաւ, սակայն իր աշխատանքը միշտ շարունակեց կապուած դպրոցին գործոնէութեան:
1985ին Ն.Օ.Ս.Տ.Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսէն ստացաը Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ վճիռը իր ուսուցչական 40 ամեակին առիթով:
2005ի Ապրիլ 4ին, Տէր Արշամ Պոզոյեանը մեզ ձգեց ֆիզիքապէս, մեծ կորուստ մը պատճառելով մեր համայնքին համար:
ՏԷՐ ՄԱՇՏՈՑ ՔՀՆՅ. ԱՌԱՔԵԼԵԱՆ (2005 - ներկայիս)

Ծնած է Հայաստան 1973ին: Իր հիմնական և միջնակարգ կրթութունը ստացաւ Երևան, այնուհետև սովորեց Սուրբ Էջմիածնի ճեմարանը:
2000ին Արժանթին հասաւ և 2001ին Գերշ. Տ. Գիսակ Արքեպսկ. Մուրատեանը ձեռնադրեց քահանայ, իրակացնելով իր եկեղեցական աշխատանքը Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ:
2003 և 2004 թուականներուն Կրօն դաստիակարեց Վիսենթէ Լոփեսի Ազգային Վարժարանին նախակրթարանի և երկրորդականի աշակերտներուն:
2005էն ի վեր Վիսենթէ Լոփեսի Սուրբ Գէորգ Եկեղեցւոյ հոգեւոր հովիւն է:
2021 Surp Kevork
Todos los derechos reservados
www.SurpKevork.org.ar
Sitio desarrollado por WEBTOM